Վրաստանի իշխանությունների եւ միջազգային հանրության առջեւ կրկին պետք է բարձրացնել Սամցխե-Ջավախքում հայերենին պետական լեզվի կարգավիճակի տրամադրումը: Այդ մասին ասվում էՍամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:Հարցը ծագել է, երբ վերջին օրերին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների վրացերեն չիմացող ազգությամբ հայ դատավորների գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից:Հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդում հանգել են այն եզրակացության, որ վրացերենին չտիրապետելու պատրվակով հայ դատավորների գործունեության դադարեցումը Վրաստանի գործող իշխանության ծրագրերի շղթայի հերթական օղակն է, հետագայում նույն պատրվակով աշխատանքից կազատվեն ազգությամբ հայ այլ պաշտոնյաներ եւս, հայտնում է «Ա-ինֆոն»:






