AM
28 Փետրվար 2006 - 12:33 AMT

ԼՂՀ խորհրդարանում ղարաբաղյան հարցի շուրջ լսումները կկայանան մարտի վերջում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով լսումները ԼՂՀ ԱԺ-ում, ամենայն հավանականությամբ, կկայանան մարտի վերջում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, մինչ այդ կուսակցությունները եւ խմբակցությունները կքննարկեն լսումների օրակարգը, հրավիրվող պաշտոնատար անձանց եւ փորձագետների շրջանակը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հանդիսանում է ոչ միայն Պրահայի գործընթացի շրջանականերում կամ նախագահների հանդիպման մակարդակի, այլեւ տարբեր ֆորմատների քննարկման առարկա, ինչպիսիք են, ասենք, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը: Լեռնային Ղարաբաղի խորհրդարնում սպասվող քննարկումները կոլեկտիվ կարծիք ձեւավորելու հնարավորություն կտան, ինչը օգտակար կլինի թե’ բանակցությունների եւ թե’ բազմաթիվ քննարկումների համար»,- ընդգծել է նա: