Նախօրեին Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը (ԱԱԿ) դիմում է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին ադրբեջանական ժողովրդին «բաժանված ժողովրդի» կարգավիճակ շնորհելու խնդրանքով: Դիմումի մեջ ասվում է, որ «170 տարի առաջ Ադրբեջանի տարածքը բաժանվել է վարչական մի քանի մասերի, որոնք ստիպողաբար անջատվել են միմյանցից»: Դիմումում ասվում է, որ «ադրբեջանական ժողովրդի միավորման ցանկությունը ամեն անգամ հանդիպել է Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցությանը, եւ որ այդ ճանապարհին Ադրբեջանը բազմաթիվ շահիդների է զոհաբերել»: «Ադրբեջանցիները այժմ էլ զրկված են իրենց էթնիկ հողերում ապրելու հնարավորությունից: Հարավային Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցները զրկված են մարդու տարրական իրավունքներից: Իսկ համաշխարհային հանրությունը աչք է փակում դրա վրա եւ աջակցում ժողովրդավարության համար ադրբեջանական ժողովրդի մղած պայքարին: Հաշվի առնելով դա, ողջ աշխարհի ադրբեջանցիները խնդրում են ՄԱԿ-ին ադրբեջանական ժողովրդին «բաժանված ժողովրդի» կարգավիճակ տալ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:






