AM
17 January 2003 - 14:23 AMT

ԿԱՆԱԴԱԿԱՆ «INDUSMIN ENERGY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

Կանադական «Indusmin Energy» ընկերությունը Հայաստանում կանցկացնի երկրաբանական հետազոտություն` գազի եւ նավթի հանքավայրերի հետազոտման եւ հետագա մշակման նպատակով: Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում, համապատասխան հուշագիր է ստորագրվել Հայասատանի «Գեոէներգետիկա» ՓԲԸ-ի հետ: Կանադական ընկերությունը կհետազոտի Հայաստանի հյուսիս-արեւմտյան մասի 3325 քառ. կիլոմետր տարածքը: Մամլո հաղորդագրությունում նշվում է, որ «Indusmin Energy» ընկերությունը որոշում է ընդունել այս նախագծի իրականացման մասին` հաշվի առնելով Կալիֆորնիայի Էներգետիկական հանձնաժողովի եզրակացությունը, որը բարձր է գնահատում նավթի հանքավայրերի մշակման հավանականությունը Հայաստանում եւ հաշվարկել է նավթի ենթադրվող ծավալները: