Ռուսաստանի հայկական համայնքը կարող է զգալի դեր խաղալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: Նրա խոսքերով` հայերի ամենամեծ համայնքն ապրում է Ռուսաստանում, եւ «նրա ներգրավումը ռուս-հայկական հարաբերությունների գործընթաց թույլ կտար փութացնել այդ հարաբերությունները»: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` Ռուսաստանի հայերն իրենց պատմական հայրենիքի հետ ոչ միայն զգացմունքային կապեր ունեն, այլեւ` տնտեսական շահեր Հայաստանում: