Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հին միջուկային վառելիքով շահագործումը վերսկսելու որոշմամբ Հայաստանը ստիպում է իր հարեւաններին, այդ թվում Վրաստանին, «ապրել էկոլոգիական աղետի սպառանալիքի անընդհատ վախի մեջ, քանի որ հնարավոր վթարը կարող է գերազանցել չերնոբիլյան աղետը մի քանի անգամ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է «Վրաստանի կանաչների կուսակցության» ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն: Մեկնաբանելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի հայտարարությունը` մինչեւ նոր վառելիք ստանալը Հայկական ԱԷԿ-ի շահագործումը վերսկսելու մասին, Գեորգի Գաչեչիլաձեն ընդգծել է, որ «առանց անվտանգության հստակ երաշխիքների, որոնք այսօր Երեւանը չի կարող տրամադրել, ատոմակայանի աշխատանքի վերսկսումն անընդունելի է»: