AM
11 January 2003 - 15:10 AMT

ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԿՐՈՒԳԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Գեներալ-գնդապետ Վլադիմիր Բոլդիրեւը, որը վերջերս է նշանակվել Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգի հրամանատար, մտադիր է հունվարի վերջին այցելել Վրաստանում եւ Հայաստանում տեղակայված Անդրկովկասի ռուսական զորախմբի ստորաբաժանումները: Ինչպես հաղորդում է «Փրայմ-Նյուս» գործակալությունը, Վլադիմիր Բոլդիրեւն այցելության ընթացքում ցանկանում է ծանոթանալ անձնակազմի եւ ծառայության կատարման պայմանների հետ, մասնավորապես, Վրաստանի Բաթումի եւ Ախալքալաքի քաղաքների եւ Հայաստանի` Գյումրիի մոտ տեղակայված ռուսական ռազմակայաններում: