Իրանը մտադիր է այսուհետեւ էլ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսության հաստատմանը եւ «ուրախ կլինի, եթե երկու երկրի ղեկավարները փոխայցեր կատարեն»: Այդ մասին, ինչպես հաղորդում է իրանական «Tegeran Times» թերթը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հետ հանդիպման ընթացքում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ Երեւանն ու Բաքուն ի վիճակի են հաղթահարել առկա ճգնաժամը: Նա նաեւ ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության ուժեղացման, անդրկովկասյան եւ կասպյան տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացման կարեւորությունը :