AM
8 January 2003 - 14:09 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՐԵՆ ԵՎ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ» ՄՈՏԵՆԱ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հաջորդ տարի Ռուսաստանը պետք է ավելի «ստեղծագործորեն եւ ոչ ստանդարտ» մոտենա Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը: Նրա խոսքերով, Ռուսաստանին չի կարող չմտահոգել հակամարտությունների չկարգավորվածությունը իր սահմանների մոտ : Առաջին հերթին դա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրյան հակամարտություններն են, ճշտել է նախարարը: «Չնայած մեր ջանքերին, դեռ չենք կարող խոսել այդ հարցերում իրական առաջխաղացման մասին: Եվ դա, իհարկե, լուրջ գործոն է, որը բարդացնում է մեր ակտիվությունը ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ ԱՊՀ շրջանակներում», -ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: