AM
25 December 2002 - 18:41 AMT

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

Այսօր ավարտվել է Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից Հայաստան կապի գումարտակի վերատեղակայման գործընթացը: Անդրկովկասում ռուսական զորախմբի շտաբի բաժնի պետ գնդապետ Վլադիմիր Քուպարաձեի խոսքերով, Հայաստան են տեղափոխվել կապի առանձին գումարտակ, կապի միջոցների վերանորոգման արհեստանոց եւ ֆելդեգերային փոստային կապի հանգույց` ընդհանուր առմամբ մինչեւ 100 միավոր տեխնիկա: Քուպարաձեի խոսքերով, վերատեղակայումը անցել է առանց միջադեպերի, մինչեւ հայկական սահմանը ավտոշարասյանը ուղեկցել են Վրաստանի ՊՆ եւ ՆԳՆ ներկայացուցիչները: Տեղափոխված ստորաբաժանումները կանցնեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ենթակայության տակ: