Ռուսական «Լիցա» («Դեմքեր») հեղինակավոր վարկանիշային ամսագիրը 2002 թ. Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների թվում ընդգրկել է նաեւ Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ, «Ռոսիա» շարժման քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ Լեւոն Չախմախչյանին: Նրա առաջնորդած կուսակցությունն այսօր ունի ավելի քան 25 հազար անդամ, որի ստորաբաժանումները գործում են Ռուսաստանի ավելի քան 80 տարածաշրջաններում: