AM
24 December 2002 - 18:03 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՊՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՎԵԼ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Մենք մինչեւ վերջ չենք մշակել ԱՊՀ-ի շրջանակներում մեր հարեւանների, մերձավոր գործընկերների հետ փոխհարաբերությունների քաղաքականությունը, եւ դա մեր խնդիրներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը` հանդես գալով ինտերնետ-ասուլիսի ժամանակ: Նա հատկապես ընդգծել է ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հարցը: Խոսնակի կարծիքով, Վրաստանը «կարող էր անել ամեն ինչ` Ռուսաստանի հետ մերձեցման համար, քանի որ մենք պատմականորեն ձեւավորված տնտեսական կապեր ունեցող հարեւաններ ենք»: