Ուկրաինան մտադիր է հանդես գալ որպես 2003 թ. հունվարին Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչ: Այդ մասին, ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, արդեն կա երկրի նախագահ Լեոնիդ Կուչմայի համապատասխան որոշումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Քիշնեւում կայացած վերջին գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կուչմայի թեկնածությունն առաջադրել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահի պաշտոնում: