AM
20 December 2002 - 18:41 AMT

ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանի հյուպատոսության բացումը հետաձգվում է քաղաքում հարմար շենքի բացակայության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հայտարարել է Ռոստովի մարզի ադմինիստրացիայի միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալ Օլեգ Գրիգորեւը: Նրա խոսքերով` հյուպատոսության համար անհրաժեշտ է առանձնատուն` երկու ելքով, 300 քառակուսի մետրից ոչ պակաս մակերեսով: Գտնել նման շինություն դժվար է նաեւ այն պատճառով, որ մյուս տարի Դոնի Ռոստով քաղաքում նախատեսվում է բացել Բուլղարիայի հյուպատոսությունը: