Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտարարել է Արա Աբրահամյանը, հանդիպումը նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբերին: Բանակցություններում կքննարկվի, մասնավորապես, Հայերի համաշխարհային միության ստեղծման գաղափարը: ԱՄՆ ներկա այցի ընթացքում, ՌՀՄ նախագահի խոսքերով, նա Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետդեպարտամենտում, կայցելի Լոս Անջելես եւ Սան Ֆրանցիսկո: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցման այլընտրանք գոյություն չունի, կարծում է Աբրահամյանը, իսկ երկու երկրների հայկական սփյուռքները պետք է ամեն կերպ նպաստեն դրան: