AM
17 July 2003 - 18:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՄՆ-ԻՑ

Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Թոյլի Կուրբանովը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Ներկայումս դեսպանը իր ընտանիքի հետ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Աղբյուրի ենթադրությամբ, համապատասխան երաշխիքներ ստանալով ԱՄՆ իշխանություններից, Կուրբանովը արդեն գտնվում է այդ երկրում: Ըստ աղբյուրի, դեսպանի այդ քայլի պատճառներն առնչվում են Թուրքմենստանի իշխանությունների հետ նրա հարաբերություններին: