AM
18 December 2002 - 15:08 AMT

ՄԻՆՉԵՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՊԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

Մոտ օրերս Վրաստանից Հայաստան ռուսաստանյան կապի գումարտակի վերատեղակայումն Ադրբեջանի մոտ ոչ մի մտահոգություն չպետք է հարուցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել են Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման շտաբում: Շտաբի ներկայացուցիչ` գնդապետ Վլադիմիր Կուպարաձեի խոսքերով, ռուսաստանյան կապի գումարտակը տեղափոխվում է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի ենթակայության տակ, եւ «Հայաստանի պաշտպանության նախարարությանը դրա վերաենթակայության մասին խոսք չի գնում»: Վրաստանի Սագարեջոյի բնակավայրի ռազմական պահեստից ռազմամթերքի Հայաստան դուրս բերման մասին նույնպես դեռեւս ոչ մի խոսք չկա, ասել է նա: Ինչպես ընդգծել է զինվորականը, Անդրկովկասում ռուսաստանյան գումարտակի վերատեղակայման հարցը համաձայնեցվել է վերջերս Թբիլիսիում կայացած Ռուսաստանի եւ Վրաստանի զինվորական փորձագետների խորհրդատվությունների ընթացքում, եւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ռուս կապավորներին կուղեկցեն մինչեւ Հայաստանի սահմանը: