Հայաստանի ընդգրկումը այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները պարտավոր են գրանցվել ԱՄՆ Ներգաղթի եւ նատուրալիզացիայի ծառայությունում, բողոքի ալիք է առաջացրել ամերիկահայերի շրջանում: Տվյալ ցուցակը ստեղծվել է 2001 թվականի սեպտեբերի 11-ի ողբերգությունից հետո, եւ ընդգրկում է. Աֆղանստանը, Ալժիրը, Բահրեյնը, Էրիթրեան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Մարոկկոն, Հյուսիսային Կորեան, Օմանը, Կատարը, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Թունիսը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Յեմենը: ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, ինչպես հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում, այսօր տվյալ ցուցակի մեջ Հայաստանի հետ միասին պետք է ներգրավվեն նաեւ Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան: ԱՀԴՀ-ն կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին բողոքով դիմել Ջորջ Բուշին եւ հիշեցնել, այս տարի արված իր իսկ սեփական հայտարարությունը, որ Հայաստանը այն երկրներից մեկն էր, որն օգնություն առաջարկեց Ամերիկային` միջազգային ահաբեկչության դեմ նրա պայքարում: