AM
13 December 2002 - 14:43 AMT

ԹԲԻԼԻՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպմանը խոսք կարող է գնալ նաեւ համատեղ վրաց-ադրբեջանական զորավարժությունների անցկացման մասին` Ուկրաինայի եւ Հայաստանի ներգրավմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին` հույս հայտնելով, որ քառակողմ զորավարժությունները կկայանան, «չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած բարդ հարաբերություններին»: Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Սաֆար Աբիեւի Թբիլիսի կատարելիք եռօորյա այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր` Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին: