Սանկտ-Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն, նիստին մասնակցում են ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարները, Համագործակցության երկրների հակաահաբեկչական կենտրոնի ավագ տեսուչ Սերգեյ Պոլուկարովը, ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ Վիտալի Գրիցիանը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում է խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը: Նիստում քննարկվում են ՀԱՊԿ երկրներում ռազմական օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, համատեղ զինված ուժերի կարգավիճակի խնդիրը, նրանց կողմից ՀԱՊԿ մասնակից-երկրների սահմանների հատման կանոնակարգումը: