AM
16 December 2002 - 15:26 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԴԵՌԵՎՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

ԱՄՆ վարչակազմը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել Հայաստանն այն երկների ցանկում ընդգրկելու մասին, որոնց քաղաքացիները պետք է պարտադիր գրանցվեն ԱՄՆ Ներգաղթի եւ նատուրալիզացիայի ծառայությունում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան մի ներկայացուցիչ: Նրա խոսքերով, ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից ներկայացված այդ փաստաթուղթը նախնական բնույթ է կրում: Հայ դիվանագետը հաղորդել է, որ ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նորացված ցուցակը հրապարակվի առանց Հայաստանի հիշատակման: Նա չի բացառել, որ այսօր այդ առիթով հայտարարությամբ հանդես կգա Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: