Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կարող է Թուրքիայի նոր կառավարության կողմից արված համարձակ քայլ դառնալ: Այդ մասին, «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` վստահության լուրջ վարկ ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից կազմավորված Թուրքիայի նոր կառավաթյունը կարող է դիմել այդ քայլին, հիանալի գիտակցելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը շահավետ է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային կայունության ապահովման համար: «Ես չեմ կարծում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրներն անլուծելի են»,- ասել է գիտնականը: Միաժամանակ, նա կարծիք է արտահայտել, որ «Արդարության եւ զարգացման» կոուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կտրուկ քայլերի չի դիմի, քանի որ լուրջ արժեքներ կրող լինելով, կուսակցությունը հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման օգտին: