Հայաաստանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկերը մոտ օրերս մտադիր են համագործակցության մասին պայմանագիր ստորագրել, որը կկարգավորի երկու ԿԲ-րի հարաբերությունները բանկային վերահսկողության ոլորտում: Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խոքերով, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, «պայմանագրում հաշվի կառնվեն երկու երկրների նոր օրենսդրությունների պահանջները եւ տնտեսական համագրոծակցության նոր փուլը»: Առաջիկա բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն ռուսական բանկերում հայկական կապիտալի եւ հայկական բանկերում` ռուսական կապիտալի մակարդակները, կորոշվեն հնարավոր բանկային ռիսկերը եւ նրանց կառավարման համատեղ մեթոդները: ՀՀ ԿԲ ղեկավարը նշել է, որ Երեւանը շահագրգռված է հայկական առեւտրային բանկերում ռուսաստանյան կապիտալի ուղղակի մասնակցության մեջ, ինչը թույլ կտա բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը եւ նվազագույնի հասցնել հնարավոր ռիսկերը: