AM
16 November 2002 - 14:52 AMT

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՊՀ-ՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՆԺՈՂՈՎ

ԱՊՀ երկրներում բնակչության ապօրինի տեղաշարժերի դեմ պայքարի մասին 1998 թվականին համաձայնագիր ստորագրած ԱՊՀ երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներն առաջարկել են ստեղծել աշխատանքները համակարգող համատեղ հանձնաժողով: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են անվտանգության գծով ԱՊՀ գործադիր կոմիտեի վարչությունից, վերջերս Մինսկում տեղի ունեցած խորհրդակցությունում փորձագետները հայտարարել են, որ մտադիր են համապատասխան առաջարկություններ ուղարկել ՌԴ կառավարություն` հետագայում Համագործակցության երկրներում քննարկման ներկայացնելու համար: Անդամ երկրների կառավարություններին առաջարկվել է ստեղծել նաեւ ապօրինի տեղաշարժվողների տվյալների բազա ԱՊՀ պետությունների միջեւ կնքված համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաեւ ակտիվացնել երկկողմ համաձայնագրերի մշակման եւ կնքման եւ դրանց համապատասխան աշխատանքների արագացման գործընթացը: Նիստին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: