AM
15 July 2003 - 14:34 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Այդ մասին լրգրողներին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախագահ Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր սկսվող աշխատանքային այցը Փարիզ նոր խթան կհանդիսանա այդ հարաբերությունների զարգացման համար: «Այդ երկիր կատարած Ռ. Քոչարյանի վերջին պաշտոնական այցից հետո անցել է համարյա երեք տարի, եւ այժմ մենք պետք է գնահատական տանք այդ ժամանակաշրջանում կատարված աշխատանքին եւ քննարկենք մեր հետագա գործողությունները»,- ասել է նախարարը: Ինչպես տեղեկացրել է Վ. Օսկանյանը, նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներին առնչվող հարցերի բավականին լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվելու է Ֆրանսիայի ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ենթադրվում է, որ այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետի, երկրի Ազգային ժողովի եւ Սենատի ներկայացուցիչների, նախարարների կաբիներտի անդամների հետ: