AM
5 November 2002 - 18:19 AMT

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ

Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից-պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստա, Ղրղզստան) արտաքին գործերի նախարարները հաստատել են իրենց երկրների կողմնակցությունը իրաքյան խնդրի կարգավորման «քաղաքական եւ դիվանագիտական միջոցներին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին խիստ համապատասխան»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, ասվում է նախարարների համատեղ հայտարարությունում, որը տարածվել է այսօր Մոսկվայում կայացած նրանց հանդիպման ավարտին: Բանակցությունների ընթացքում արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա: Նախարարներն անհանգստություն են հայտնել տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ: Հանդիպմանն ընդգծվել է այդ խնդրի լուծումը կոլեկտիվ կերպով գտնելու անհրաժեշտությունը` օգտագործելով ՄԱԿ-ի մեխանիզմները: