Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովն «անօրինական» է անվանել վերջերս Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանին ամերիկյան 46 կոնգրեսականների կողմից ուղղված շնորհավորական ուղերձը հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ալեսքերովը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է «որեւէ որոշում» կայացնել այդ կապակցությամբ եւ ձեռնարկել որոշակի քայլեր: