Հայ-թուրքական սահմանի բացման հետ մեկտեղ հայկական ապրանքների արտահանման ծավալները կավելանան 300 միլիոն դոլարով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գծով Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեւ Ֆրեյնքմանը: Նրա խոսքերով, Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը թույլ կտա միջազգային ասպարեզում ավելի արդյունավետ առաջ տանել Թուրքիայի կողմից սահմանի ապաշրջափակման հարցը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ապաշրջափակումը ինքստինքյան չի անդրադառնա Հայաստանի ներդրումային մթնոլորտի վրա: Լ.Ֆրեյնքմանի կարծիքով, վերջինիս բարելավման համար անհրաժեշտ է երկխոսություն սկսել մասնավոր սեկտորի հետ: