Հայաստանն ակտիվորեն պետք է ներգրավվի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի մեջ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Վրաստանի Միջազգային նավթային կորպորացիայի նախագահ Գեորգի Չանտուրիան: Նրա խոսքերով, խոշոր էներգետիկ նախագծերի իրագործումը Հարավային Կովկասում կնպաստի տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծմանը: Մեկնաբանելով ռազմական գործողությունների հնարավոր ազդեցությունը, ինչին կոչ են անում Ադրբեջանի որոշ ուժեր ղարաբաղյան խնդրի լուծման հարցում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի իրագործման վրա, Չանտուրիան վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նման մտադրության մասին, նշել է նա, վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները: