Այսօր Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը նախարար Վ. Օսկանյանի գլխավորությամբ մեկնել է Տիրանա` Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունում, հանդիպումը կարեւորվում է նրանով, որ նոյեմբերից ՍԾՏՀ-ում նախագահող երկրի պարտականությունները անցնում են Հայաստանին: ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առաջնությունը կտրվի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում այդ կազմակերպության անդամ-երկրների համագործակցության ընդլայնմանը: