Վրաստանի հայտարարություններն այն մասին, որ Թբիլիսին չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությանը, Երեւանում ընկալվում են որպես «լուրջ» եւ «հանգստացնող»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Մեկնաբանելով Հայաստանի վերաբերմունքը վրաց-թուրքական ռազմական մերձեցմանը` նախարարը նշել է. «Թբիլիսին հավաստիացնում է, որ չի գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են նպաստել Հայաստանի մեկուսացմանը այս տարածաշրջանում»: «Այնուամենայնիվ, մենք ուշադիր հետեւում ենք այդ բոլոր գործընթացներին, քանի որ երբեմն, անկախ ցանկություններից, իրավիճակը կարող է այլ կերպ զարգանալ», – նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: