Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է Նովորոսիյսկ-Սուպսա-Ջեյհան նավթատար կառուցելու մասին Վրաստանի առաջարկը, որի իրագործումը ձեռնտու կլինի նաեւ Հայաստանի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի միջազգային նավթային կորպորացիայի նախագահ Գեորգի Չանտուրիան: Այս նախագծի իրագործման դեպքում, նշել է նա, Հայաստանը Ռուսաստանից երաշխավորված կստանա անհրաժեշտ ռեսուրսներ իր ջերմաէլեկտրակայանների համար, եւ այդ դեպքում օրակարգ կմտնի Հայկական ատոմային Էլեկտրակայանի փակման հարցը: