AM
19 October 2002 - 14:09 AMT

ԵՎՐՈԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մտադիր չէ հրաժարվել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման գործընթացին մասնակցելուց: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլայ Գաջիսկին` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Գաջիսկիի խոսքերով` որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվություններում ճիշտ չէր արտացոլված բանկի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ: Նա ճշտել է, որ ՎԶԵԲ-ը չունի բավականին տեղեկություններ հայկական ԲԷՑ-երի ռազմավարական ներդրողի` «Midland Resources» ընկերության մասին: Այն դեպքում, եթե այդ ընկերության կոմպետենտության մասին կնեկայացվեն բավարար տվյալներ, ՎԶԵԲ-ն ավելի շուտ որոշում կընդունի հայկական ԲԷՑ-երի արժեթղթերի ձեռքբերման մասին: Հիշեցնենք, որ 20 մլն դոլարով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի 19,9 տոկոս արժեթղթերի վաճառքի մասին Եվրոբանկի հետ պայմանագիրը, Հայաստանի կառավարությունը կնքել է 2000 թվականի դեկտեմբերին: