AM
17 October 2002 - 14:47 AMT

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «MADE IN ARMENIA.EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ ԵՆ 24 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ամերիկյան Գլենդել քաղաքում կաղմակերպված` «Made in Armenia.Expo-2002» ցուցահանդեսի արդյունքում հայկական ձեռնարկությունները կնքել են 24 պայմանագիր: Ինչպես հաղորդել է Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը, դա թույլ կտա ավելացնել ԱՄՆ հայկական ապրանքների առաքման ծավալը 24 միլիոն դոլարով: Նշենք, որ «Made in Armenia. Expo-2002» ցուցահանդեսում իրենց արտադրանքն են ներկայացրել 77 հայկական ընկերություններ: Հիմնականում, ցուցադրվել է գյուղատնտեսական արտադրանք, սպիրտային խմիչքներ, մանվածք եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանք: