Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա ոչ մի առնչությւոն չունի Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանությոն նախարար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Բաքվի հայտարարություններն այն մասին, թե իբրեւ հայկական կողմից հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն «ուղղված են նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմանը»: Նրա խոսքերով` ռեժիմի խախտումներ միշտ եղել են եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի հայտարարություններն այն մասին, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ ներկայիս զինադադարը հարաբերական է: «Ադրբեջանը միշտ ձգտել է բարելավել իր առաջավոր դիրքերը, իսկ մենք դիմակայում ենք դրան` համապատասխան դիրքերի անփոփոխության մասին ձեռքբերված պայմանավորվածության»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանի վրա զոհվել է մեկ հայ զինծառայող` նշելով, որ նման դեպքերի մասին տեղեկություններ չունի ադրբեջանական կողմից: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ «սահմանի վրա իրավիճակի փոփոխության վտանգ չկա»: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հրադադարի ռեժիմի պահպանման եւ սահմանի վրա միջադեպերի կանխման վերաբերյալ հարցեր: