Օրերս Թուրքիայի հայկական թերթերը տեղեկացրել են հայ ազգի ներկայացուցչի նկատմամբ թուրքական իշխանությունների հերթական ճնշման դեպքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ-ից ժամանած եւ Թուրքիայում հյուրանոցային բիզնես հիմնած հայ գործարար Վիկտոր Բեդոյանը, մեկ տարի անց ստիպված է եղել հեռանալ երկրից: Թուրքիայի հասարակությանը դուր չի եկել այն հանգամանքը, որ գործարարն իր հյուրանոցն անվանել էր «Վարդան»: Ավելի ուշ, Թուրքիայի «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ, Թուրքիայի համապատասխան մարմինները Բեդոյանի փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ, իբրեւ թե իրավախախտումներ են հայտնաբերել: Բեդոյանը դիմել է դատարան, այնուհետեւ իր հյուրանոցը վերանվանել «Գրանդ Վան Հյուրանոց», սակայն դրանով հայ գործարարի դժբախտությունները չեն ավարտվել: Վերջ ի վերջո, Բեդոյանը ստիպված է եղել վաճառել հյուրանոցը եւ վերադառնալ Ամերիկա: