Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլին քննադատության է ենթարկել ռուսաստանյան քաղաքականագետ Անդրանիկ Միհրանյանին, որը վերջերս Երեւանում կարծիք էր հայտնել, որ «որքան թույլ լինի Վրաստանը, այնքան ավելի լավ Հայաստանի համար»: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ԶԼՄ-ները, վրաց քաղաքականագետը նման կարծիքները գնահատել է ոչ այնքան հակավրացական, որքան հակահայկական, քանզի Վրաստանի ուժեղացումն շահավետ է նաեւ Հայաստանի համար, որը «կդադարի իրեն Ռուսաստանի պատանդը զգալ` հայ-թուրքական սրված հարաբերությունների պայմաններում»: