Չեչեն անջատողականների առաջնորդներից մեկը` Ահմեդ Զակաեւը, «միանգամայն իրական» է համարել իրադրության սրումը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում, ուր հիմնականում հայեր են բնակվում: «Փրայմ-Նյուս» գործակալությանը տված հարցազրույցում Զակաեւը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանը փլուզելու գաղափարից եւ այդ երկրի տարբեր շրջաններում բախումային իրավիճակներ է ստեղծում: Չեչեն անջատողականների առաջնորդի խոսքերով, Հայաստանի ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ չի համապատասխանում Կովկասի ընդհանուր շահերին: