AM
10 October 2002 - 15:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՉՈՐՍ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է 4 երկկողմ համաձայնագիր: Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է պայմանագիր ռազմական համագործակցության մասին եւ էներգետիկայի նախարաությունների միջեւ` «էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ էներգետիկ սարքվորումների առաքման» վերաբերյալ: Պայմանագրեր են կնքվել նաեւ երկու երկների կառավարությունների միջեւ` «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման» եւ «Տեղեկատվության, հրատարակչության, գրքերի տարածման եւ պոլիգրաֆիկ արտադրության ոլորտներում համագործակցության» մասին: Նշենք, որ Լեոնիդ Կուչմայի հայաստանյան այցի պաշտոնական մասը սկսվել է այսօր եւ կավատվի հոկտեմբերի 11-ին: Ուկրաինայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւանում են գտնվում արտաքին գործերի, էներգետիկայի եւ վառելիքի, արդյունաբերական քաղաքականության նախարարները, պաշտպանության պետական քարտուղարը, հեռուստառադիոհեռարձակման եւ տեղեկատվական քաղաքականության պետական կոմիտեի նախագահը, Ուկրաինայի Հայերի միության նախագահը, պաշտոնական այլ անձինք: