Մոտ ժամանակներս կստեղծվի նոր կազմակերպություն, որը կոչված կլինի համակարգելու Ռուսաստանի հայկական սփյուռքի գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում է գտնվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ՌՀՄ-ի օրերի անցկացման կապակցությամբ: Նրա խոսքերով, նոր կառույցը ամենայն հավանականությամբ կձեւավորվի հոլդինգի տեսքով, որը կկարողանա ֆինանսավորման աղբյուր հանդիսանալ ՌՀՄ-ի ներդրումային նախագծերի համար: Ընդ որում, բարեգործական անդամավճարների հետ մեկտեղ, հոլդինգում կստեղծվեն նաեւ սեփական ֆինանսական ռեսուրսներ: Նոր հոլդինգը, Աբրահամյանի խոսքերով, կօգնի զարգացնել Հայաստան- Սփյուռք հարաբերությունները տնտեսական մեխանիզմների միջոցով: