Հոկտեմբերի վերջին Մինսկում նախատեսվում է Բելառուսի եւ Հայաստանի գործարար շրջանակների հանդիպումը: «ԲԵԼՏԱ» գործակալության լրատվության համաձայն, կքննարկվեն փոխադարձ ներդրումների, հայ-բելառուսական տնտեսական համագործակցության եւ սերտ գործնական շփումների հաստատման հարցեր: Նշենք, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ սույն թվականի հունվար-հուլիսին կազմել է 1,5 միլիոն դոլար: Հայաստանում գրանցված է 14 ձեռնարկություն բելառուսական կապիտալի մասնակցությամբ, որոնք մասնագիտանում են, հիմնականում, առեւտրի, մետալուրգիայի, տեքստիլ եւ կոշիկի արդյունաբերության ոլորտներում: