Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում մեծ է Ռուսաստանում հայկական սփյուռքի դերը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը` Մոսկվայում հանդես գալով «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին. միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրները» թեմայով խորհրդաժողովում: Իվանովը նշել է, որ Ռուսաստանում ներկայումս 2 մլն հայ է բնակվում: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում Երեւանի եւ Հայաստանի այն քաղաքացիների միջեւ, որոնք այդ երկրից դուրս են բնակվում, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ «մեր կամուրջը շատ ամուր է»: Իվանովը հավաստիացրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստ է առաջիկայում եւս աջակցել Ռուսաստանի հայկական սփյուռքի գործնական աշխատանքին: