Ախալքալակում Հայաստանի հյուպատոսություն բացելու հարցը Թբիլիսիում արդիական չեն համարում: Այդ մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեմուր Մոսիաշվիլին` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջերս արված առաջարկությունը Վրաստանի այդ հայաբնակ տարածաշրջանում հայկական հյուպատոսություն բացելու հնարավորության մասին: «Ներկայումս առավել կարեւոր է սկսել Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի իրագործումը, որին մասնակցելու են նաեւ միջազգային կազմակերպություններ», – ասել է Թ. Մոսիաշվիլին:






