AM
1 October 2002 - 19:01 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն այսօր չի բացառել Հայաստանում գոյություն ունեցող զորքերի միացյալ խմբավորման ուժեղացման հնարավորությունը: «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Հայաստանում մեր ներկայությունը չսահմանափակվի ընդամենը ռազմակայանի առկայությամբ»,- ասել է նա: Ռուսաստանի նախարարի խոսքերով` «Հայաստանում տեղակայված զորքերի միացյալ խմբավորումը կայունացնում է Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը»: