Եվրոպայի Խորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչները «մտահոգված են ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ, ինչը խոչընդոտում է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացմանը»: Այդ մասին ասվում է եվրոպական երկու կազմակերպությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը ստորագրվել է սեպտեմբերի 25-ին` Ստրասբուրգում կայացած հանդիպման արդյունքում: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Փոլֆերը, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, ԵՄ Խորհրդի նախագահ Փեր Սթիգ Մոլերը եւ արտաքին հարաբերությունների գծով ԵՄ հանձնակատար Քրիս Պատենը կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին «ցուցաբերել կառուցողական եւ բաց մոտեցում` փոխզիջման հասնելու համար, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար եւ հաստատուն լուծման համար` համաձայն պարտավորությունների, որոնք ստանձնել են երկու երկրները Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս»: