AM
26 September 2002 - 14:20 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեվիսը օրենք է ստորագրելՀայաստանում Միջազգային առեւտրային եւ ներդրումային գրասենյակի բացման վերաբերյալ: Օրենքը նախատեսում է տնտեսական եւ սոցիալական կապերի ընդլայնում Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ, որոնց, նահանգապետի խոսքերով, միավորում են ընդհանուր հետաքրքրություններ: Առեւտրային գրասենյակի գործունեությունը Երեւանում թույլ կտա ավելի սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի գործարար շրջանակների միջեւ, նշել է Գրեյ Դեվիսը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ներկայացուցչության բացման գործում ոչ մի պետական հիմնադրամ չի ներգրավվի: Նշենք, որ Առեւտրային միջազգային գրասենյակի մասնաճյուղերը ներկայումս գործում են Գերմանիայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում: