AM
25 September 2002 - 18:56 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՇՐՋԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ԼՈՒԾՎԱԾ ՉԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՋԱՎԱԽՔԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Վրաստանի Ախալքալակի շրջանից ռուսական ռազմական բազայի դուրս բերման հարցն առայժմ լուծված չի: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Նրա խոսքերով` «բազայի հնարավոր դուրս բերման ժամկետների տատանումը շատ մեծ է` 3-ից մինչեւ 20 տարի»: Սակայն, Մոսիաշվիլին կարծիք է հայտնել, որ դժվար թե բազայի դուրս բերումը հնարավոր լինի մոտակա տարիներին: Ինչպես նշել է լիազոր ներկայացուցիչը, այստեղ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ապահովեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի տեղի բնակչության համար այդ գործընթացը հնարավորինս անցավ լինի: «Դա լուրջ խնդիրներից մեկն է, որը մենք մտադիր ենք լուծել Հայաստանի հետ համատեղ»,- ասել է Մոսիաշվիլին: