Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Գրեյ Դեւիսը վավերացրել է նահանգի բուհերում Հոլոքոստի եւ Հայերի ցեղասպանության պատմության ուսուցանման մասին օրինագիծը: Բուհական ծրագրերում առարկան կներառվի 2003 թվականից: Ըստ Ամերիկայի հայկական համագումարի տեղեկատվության, ուսումնական ծրագիրն իր մեջ կներառի նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների կյանքում ողբերգական իրադարձություններն ապրածների եւ վկաների հիշողությունները: Նոր առարկան դասավանդողների համար պատմական արխիվներին ծանոթանալու հնարավորություն կընձեռնվի, բացի այդ նոր օրենքի շրջանակներում դասավանդողների նախապատրաստման համար կբացվի Հոլոքոստի եւ Հայերի ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն: