AM
20 September 2002 - 17:39 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Մինչեւ ընթացիկ տարվա վերջը, կլուծվեն բոլոր քաղաքական եւ տնտեսական հարցերը, որոնք անհրաժեշտ են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը սկսելու համար: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` բանակցային գործընթացի ոչ մեծ ընդմիջումը կապված է եղել երրորդ կողմի` Թուրքմենիայի հետ, որը կդառնա այդ գազամուղով հումքի հիմնական մատակարարողը: Այժմ գազամուղի շինարարության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են աշխատանքների նախատեսված ժամանակացույցի համաձայն: Նշենք, որ 140 կմ երկարությամբ գազամուղի շինարարության նախագիծը գնահատվում է 120 մլն դոլար: Հայաստանն ակնկալում է նոր գազոմուղով ստանալ համեմատաբար ոչ թանկ թուրքմենական գազ, որն արդեն մատակարարվում է Իրան: