Այցով Պեկինում գտնվող Հայաստանի պաշտպանության փոխնախարար, ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Վանյանի հետ: «Չինական կողմը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի բանակի հետ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, քանզի դա համապատասխանում է երկու երկրների հիմնական շահերին, ծառայում է խաղաղության եւ կայունության ապահովմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է Չժան Վանյանը: Նա նաեւ հաստատել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին այդ խնդրի կապակցությամբ ՉԺՀ-ին աջակցելու համար: